ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Երեք ոչ այնքան հայտնի փաստ մկրտության վերաբերյալ

Երեք ոչ այնքան հայտնի փաստ մկրտության վերաբերյալ
19.02.2016 | 09:30

Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԻԼԿՈՒՍԻ չափազանց հետաքրքիր հրապարակումը:

Սուրբ մկրտության օրը երեկոյան բազմաթիվ ուղղափառ քրիստոնյաներ հավաքվում են գետերի, լճերի, մկրտության ավազանների մոտ, որ, սուզվելով սուրբ ջրում, հոգեպես մաքրվեն։ Ահա եկեղեցական գլխավոր տոներից մեկի հետ կապված մի քանի պատմություն։

1. ԱՆՁԱՎԱՅԻՆ ԳՏԱԾՈՆ
Հնագետները, պատմաբանները, աստվածաբանները անցած դարի գլխավոր իրադարձությունը համարում են Հրեական անապատի Կումրանի շրջանում Աստվածաշնչի, ավելի ճիշտ` Հին կտակարանի ամենահին ձեռագրի հայտնաբերումը։
Զարմանալի պատմություն է։ 1947 թվական։ Մեռյալ ծովից ոչ հեռու մի բեդվին հովիվ այծեր թե ոչխարներ էր արածեցնում։ Անասուններից մեկը կորչում է։ Հովիվը կարծում է, թե ընկած կլինի բազմաթիվ անձավներից մեկը։ Սկսում է վերևից քարեր նետել ներքև` անձավի ներսը։ Սովորաբար այդպես էին անձավներից քշում վայրի գազաններին և ստուգում փոսի խորությունը, որոշելու` հնարավո՞ր է իջնել ու հանել մոլորված այծին ¥ոչխարին¤։ Հանկարծ լսում է, որ անձավի խորքում ինչ-որ բան փշրվեց։ Իջնում է անձավի հատակը և գտնում մի փշրված կավե անոթ, իսկ անոթում` ինչ-որ ոլորագրերի կաշեփաթեթներ։ Կողքը փաթեթներով լի մի քանի անոթ էլ է լինում։
Ավարը վաճառում են բեթղեհեմցի մի վաճառականի։ Ինձ պատմեցին, որ հին կաշվի մի կտոր վերցրել է կոշկակարը` մաշված կոշիկներ կարկատելու համար։ Ընդամենը երեք փաթեթ է ընկնում Երուսաղեմի հրեական համալսարանի հնագիտության պրոֆեսոր Էլիեզեր Սուկենիկի ձեռքը, և նա հասկանում է, որ գործ ունի արժեքավոր գտածոյի հետ։ Չէ՞ որ առաջ գիտնականներն ու աստվածաբանները արդեն մեր դարաշրջանում արված Աստվածաշնչի ցուցակներն ունեին։
Իսկ այն փաթեթները, որոնք մաշակարի արհեստանոցում չէին օգտագործվել, Իսրայելը գնեց 1950 թվականին` 250000 դոլարով։ Մինչև 1956 թ. Կումրանի տասնմեկ անձավներում հայտնաբերվեց ավելի քան 190 փաթեթ։ Կասկած կա, որ դրանց թիվն իրականում ավելի մեծ է եղել. պեղումներով զբաղվել են տարբեր խմբեր, և բոլոր գտածոները չէ, որ հրապարակել են։ Նրբին գործ է. հայտնաբերվել են Հնգամատյանի ¥Հին կտակարանի¤ բոլոր տեքստերը, բացի Եսթերի գրքից, գումարած բազմաթիվ ոչ աստվածաշնչային տեքստեր, մեկնություններ, եսսե համայնքի կանոնագրքեր, որի անդամներն էլ, ամենայն հավանականությամբ, մոտ երեք հարյուրամյակ ընդօրինակել են փաթեթները։
Փաստաթղթերը թվագրված են մ.թ.ա. 3-րդ դ.-մ.թ. 1-ին դ.։ Այսինքն, որոշ ցուցակներ արված են Հիսուսի երկրային կյանքի օրոք։
Եսսեները կարծում էին, որ ժամանակակից մարդիկ ապականված են, նրանց բարքերը չեն համապատասխանում հավատին։ Նրանք հեռանում էին անապատ և ապրում մեկուսի համայնքներով, կուսակրոնության ուխտ էին կնքում, քամահրանքով էին վերաբերվում նյութական բարիքներին։
Որոշ գիտնականներ կարծում են, որ եսսե ցեղից է եղել նաև Հովհաննես Մկրտիչը։ Հնարավոր է, նրա հետ կապված է եղել նաև Հիսուս Քրիստոսը։ Համենայն դեպս, նրա քարոզած շատ բաներ զուգադիպում էին եսսեների հայեցողությանը։ Իսկ «ջրի մեջ ծիսական սուզման» արարողությունը եսսեների մոտ առանձնակի կարևորություն ուներ և նախորդում էր ՈՒսուցչի ամեն աղոթքին, քարոզին, ընդհանուր ճաշկերույթներին, տեքստերի ընդօրինակման աշխատանքներին։ Հենց այսպիսի արարողություն Հիսուսը Հովհաննեսին խնդրեց անել Հորդանան գետում։
Ի դեպ, Կումրանի անձավները գտնվում են Քասր-Էլ-Յահուդից` Հորդանան գետի այն տեղից ընդամենը մեկուկես կիլոմետր հեռավորության վրա, որտեղ հավատացյալները մկրտության արարողություն են անում։

2. ԱՆՑԱՐԱՆ
Վիֆավարա. հույներն այսպես են արտասանում հրեական «Բեյթ ավարա» բառակապակցությունը, որը նշանակում է անցարան։ Սա նշանավոր վայրերից մեկն է Իսրայելի պատմության մեջ և կարևոր կետ` տարբեր դավանանքների ներկայացուցիչների համար։
Պատմաբաններն ասում են, որ Հորդանան գետի ստորին հոսանքների այս վայրում եղել է ծանծաղուտ կամ անցարան։ Հենց այստեղ է հետ քաշվել գետը, և Իսրայելի որդիները` Հեսու Նավեի գլխավորությամբ, մտել են Ավետյաց երկիր։ Ավելի ուշ հենց այստեղ է հրեղեն կառքով երկինք բարձրացել Եղիա մարգարեն։ Եվ այստեղ է Հովհաննես Մկրտիչը դիմավորել ու Հորդանանի ջրերում լվացել Հիսուս Քրիստոսին։ Երիցս սուրբ վայր է։
Հիմա այդ վայրը կոչվում է Քասր-Էլ-Յահուդ։
Հորդանան գետով այստեղ սահման է անցնում, ուստի մի ափին` ծածկոցի տակ, ավտոմատը գրկած, նստած են իսրայելցի զինվորականները։ Մյուս ափին, հենց կողքներին, կիզիչ արևից պատսպարվում են հորդանանցի սահմանապահները։ Նրանք, ովքեր հորդանանյան կողմում են, կարող են լվացվելու արարողությունը կատարել գետի մյուս ափի սրբազան ջրերում։
Վկայություններ չկան, թե անցարանը եղել է հենց այդ կոորդինատներով նշվող կետում։ Գետն այս ընթացքում մի քանի անգամ փոխել է հունը։
Ավանդաբար Հորդանանի ջրերում պետք է սուզվել մկրտության հատուկ շապիկով։
Քասր-Էլ-Յահուդում ճրագալույցի արարողության ժամանակ Երուսաղեմի պատրիարքը Ջրօրհնեքի մեծ ծիսակարգ է կատարում։ Նա մոտենում է Հորդանան գետի ափին և խաչը թաթախում ջրի մեջ։ Հանդիսավոր արարողության ժամանակ սպիտակ աղավնիներ են օդ արձակվում` ի հիշատակ Աստվածահայտնության։

3. ԼՎԱՑՎԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՅՐԸ
Հորդանան գետում մի տեղ էլ կա, ուր հավատացյալները կարող են լվացվելու արարողություն կատարել։ Այն գտնվում է լրիվ այլ վայրում` Քեներեթ լճից ¥Գալիլիայի ծովից¤ փոքր-ինչ ներքև։ Այն կոչվում է Յարդենիթ։
Այդ տեղում Հովհաննեսը հաստատ չէր կարող մկրտել Հիսուսին, և այս մասին նախազգուշացնում են։ Բայց շատերը կարծում են, որ արդեն Հորդանան գետի սրբազան ջրերում լվացվելն իսկ լավ, աստվածահաճո բան է։ Չէ՞ որ այստեղ շատ ավելի մաքուր է, քան Քասր-Էլ-Յահուդի շրջանում` բաց կանաչավուն, սառնորակ։ Անցնելով Հրեական անապատով, Հորդանանը պղտորվում է կավ ու տիղմով, և Վիֆավարայի մոտ ջուրը մուգ դեղնավուն երանգ է ստանում։
Յարդենիթում, ինչպես Քասր-Էլ-Յահուդում, ոչ ոքի թույլ չի տրվում ջուր մտնել բիկինիով կամ որևէ այլ լողազգեստով, բացի մկրտության շապիկից։


Թարգմանությունը`
Ֆելիքս ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ
«Комсомольская правда»
19.01.2016 չ.

Դիտվել է՝ 15438

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ